-
10.09.2024|
00:01
Տե՛ր Աստված մեր,
Տու՛ր Քո խաղաղությունն ամբողջ աշխարհին...
-
09.09.2024|
00:01
Առավոտյան օրհնություններին
ու փառաբանություններին
արժանի դարձրու
Քո սուրբ անվանը հավատացողներին,
պահելով խաղաղության մեջ:
-
08.09.2024|
13:01
Այն ամենը, ինչով կարելի է բնորոշել, նկարագրել Տիրամորը...հայ երկու հանճարով՝ Նարեկացու տաղով, ոսկեղենիկ բառերով ու Սուրենյանցի վրձնահարվածներով...
Մոտ հազար տարվա տարբերությամբ հայ բառն ու պատկերը փոխլրացրել են իրար:
-
08.09.2024|
11:51
Ոչ ոք այնքան թանկ չէր Աստծո համար, և ոչ ոքի այդչափ չէին ատում մարդիկ, ինչպես Հիսուսին Նազարեթից, ՈՒմ հրեաները խաչեցին: Նայիր, թե ինչպես աշխարհը վճարեց Նրան Իր հզոր գործերի և հրաշքների համար: Նրան մահապատժի ենթարկեցին այնպես, ասես Նա հանցագործներից ամենամեղավորն էր: Նա մահանում էր՝ ինչպես ծայրագույնս աղքատ մեկը:
-
08.09.2024|
08:11
«Վարդապե՛տ, ի՞նչ պետք է անեմ, որ հավիտենական կյանքը ժառանգեմ»: Եւ Նա նրան ասաց. «Օրենքում ի՞նչ է գրված, ինչպե՞ս ես ընթերցում»: Սա պատասխանեց եւ ասաց. «Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով եւ քո ամբողջ հոգով եւ քո ամբողջ զորությամբ եւ քո ամբողջ մըտքով. եւ պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես քո անձը» (Ղուկ. 10: 25-27):
-
08.09.2024|
00:01
Մարդասեր Աստված,
այս գիշերվա ընթացքում,
որը մոտենում է,
փրկիր մեղքից...
-
07.09.2024|
00:01
Փա՛ռք Քեզ, Տեր Աստված մեր,
որ պարգևեցիր մեզ օրն այս․․․
-
06.09.2024|
00:01
Տէ՛ր,
տուր, որ մինչեւ մահ
հաւատարիմ մնամ Քեզ:
-
05.09.2024|
00:01
Յաղագս հարց
եւ եղբարցն մերոց,
որք ի գերութեան են
եւ ի չար ծառայութեան՝
զՏէր աղաչեսցուք:
-
04.09.2024|
15:17
Ես ձեզ հետ իմ հոգևոր ապրումներով եմ ուզում կիսվել, մնացածը դուք ինքներդ որոշեք: